«ՄՄՎ ՇԻՆԳՐՈՒՊ» - հիմնանորոգման և կառուցապատման աշխատանքներ
«ՄՄՎ ՇԻՆԳՐՈՒՊ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերությունը ստեղծվել է 2020թվականին։
Մեր նպատակն է՝ իր բարեխիղճ աշխատանքով փոքրիկ լումա ներդնել Հայաստանի Հանրապետության բարգավաճման գործում։ Ընկերությունը իր աշխատանքները բացառապես կատարում է հայտարարված գնման գործընթացի միջոցով մրցույթային կարգով հաղթող ճանաչվելու արդյունքում կնքված պայմանագրերի շրջանակներում։ Ընկերությունը իրականացնում է ինչպես բնակելի, հասարակական, արտադրական շինությունների կառուցապատում, այնպես էլ խմելու, կոյուղու և ոռոգման համակարգերի հիմնանորոգման ու կառուցման աշխատանքներ։
Մեր Արժեքները
- Որակ: Մեր յուրաքանչյուր նախագիծ իրականացվում է միջազգային ստանդարտներին համապատասխան։
- Պատասխանատվություն: Հետևում ենք մեր պարտավորություններին և ապահովում ենք աշխատանքի բարեխիղճ կատարումը։
- Նորարարություն: Օգտագործում ենք ժամանակակից տեխնոլոգիաներ և մեթոդներ՝ առավելագույն արդյունքի հասնելու համար։
Մեր Առաջնահերթությունները
- Մշտական զարգացում և նոր տեխնոլոգիաների ներդրում։
- Բարձրակարգ ծառայություններ մատուցում։
- Հայաստանի շինարարական ոլորտի բարելավում։
Մենք պատրաստ ենք իրականացնել ցանկացած բարդության նախագիծ՝ վստահ լինելով մեր մասնագիտական հմտություններին և փորձին։ Մեր կայքում կարող եք ծանոթանալ մեր գործունեությանը, նախագծերին և ծառայություններին։
Մեր աշխատանքները
Գեղաշեն և Կամարիս բնակավայրեր
ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Գեղաշեն և Կամարիս բնակավայրերում ոռոգման համակարգի հիմնանորոգման աշխատանքեր (կատարվել են ավազանների և փականային հորերի կառուցման, խողովակաշարերի փոխարինման, առկա պոմպակայանի պոմպի և շարժիչի փոխարինման, տարբեր լարման էլ․ մալուխների անցկացման, բետոնացման և ամրանավորման աշխատանքներ)
Աբովյան համայնք
Աբովյան համայնքի Կամարիս գյուղում ջրհորի կառուցման աշխատանքներ (կատարվել է 120մ խորությամբ հորատման աշխատանքներ,տեղադրվել է խորքային պոմպ, բարձր լարման տրանսֆորմատորային ենթակայան և անհրաժեշտ սարքավորումներ)
Արզնի-Շամիրամի մայր ջրանցք
Արզնի-Շամիրամի մայր ջրանցքի մաքրման և ընթացիկ նորոգման աշխատանքներ (մաքրվել է մայր ջրանցքը, կատարվեն է ջրանցքի հատակի և պատերի բետոնացման աշխատանքներ, փոխարինվել են տարբեր տրամագծի փականներ, վերանորոգվել են դյուկերների կոմպենսատորները)
Քաղցրաշեն
ՀՀ Արարատի մարզի Քաղցրաշեն -1 պոմպակայանի 2-րդ հերթի մղման ավազան ջուր տեղափոխող D=500մմ տրամագծով, L=190գծ.մ երկարությամբ մետաղական խողովակաշարի տեղադրման աշխատանքներ (կատարվել են տարբեր կարգի հողային աշխատանքներ, տեղադրվել է Փ 530մմ տրամագծով մետաղական խողովակաշար)
Մրգաշատ համայնք
ՀՀ Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքի բաժանարար N2 («Դամբուլներ» կոչվող հողատարածքների ոռոգման ներտնտեսային 1000մ երկարությամբ) ջրանցքի վերակառուցման աշխատանքներ (նախկին հողային հունով ջրանցքի տեղում կատարվել են հողային աշխատանքներ տեղադրվել են ԼՌ-40 տիպի երկաթբետոնյա կիսախողովակներ և մետաղական հարթ փականներ)
Սուրենավան համայնք
«Արմաշ» ջրհան կայանի ճնշումային խողովակաշարի Սուրենավան համայնքում IV գոտու հեռացնող ջրատարի վերականգնման աշխատանքներ (կառուցվել է 600գծմ երկարությամբ Փ-400մմ տրամագծով պոլիէթիլենային բարձր ճնշման խողովակաշար, տեղադրվել են փականներ, իրականացվել են բետոնային աշխատանքներ, կառուցվել են ջրաչափական դիտակետեր)։
Որոտան գետ, Սիսիան
Որոտան գետի հունի մաքրում Սիսիան քաղաքի կենտրոնական կամրջից վերև և ներքև մոտ 1400մ հատվածում (կատարվել է գետի հունի մաքրում, և հիդրոտեխնիկական կառուցվածքների հիմնանորոգում)
Ապարանի համայնք
ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի համայնքի Շենավան բնակավայրի մանկապարտեզի կառուցման աշխատանքներ (իրականացվել է հողային, ամրանավորման և բետոնացման, տուֆ քարի շարվածքի, ապաստարանի և տանիքի կառուցում ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ, անցկացվել է ջեռուցման, կոնուղու, գազի էլեկտրականության ցանցեր)։
Նոր Հաճն համայնք
ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Մրգաշեն բնակավայրում 3,2կմ երկարությամբ պոլիէթիլենային խողովակներով խմելու ջրագծերի կառուցման աշխատանքներ (կատարվել են հողային աշխատանքներ, ջրագծերի անցկացում,տեղադրվել են դիտահորեր և ջրաչափեր)։
Մեծամոր և Քյանդալ
Մեծամոր գետի մոտ 800 մ երկարությամբ ափապատնեշի բարձրացման աշխատանքներ (մաքրվել է գետի հունը և կատարվել է գաբիոնային ափապատնեշի կառուցում)։ Ապարանի «ՔՅԱՆԴԱԼ» կոչվող սելավատարի մոտ 2500 մ երկարությամբ մաքրվել է գետի հունը և կատարվել է գաբիոնային ափապատնեշի կառուցում։
Օձուն համայնք
ՀՀ Լոռու մարզի Օձուն համայնքում մարզաառողջարանային կենտրոնի կառուցման աշխատանքներ (իրականացվել է հողային, ամրանավորման և բետոնացման, տուֆ քարի շարվածքի, ապաստարանի և տանիքի կառուցում)։
Բյուրեղավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Ջրաբեր գյուղում մոտ 4,8 կմ երկարությամբ պոլիէթիլենային խողովակներով խմելու ջրագծի կառուցում (կատարվել են հողայի աշխատանքներ, ջրագծերի անցկացում, ջրաչափերի տեղադրում, օրական կարգավորման ջրավազանների՝ՕԿՋ-ների կառուցում)։
ՀՀ Ջրային Կոմիտե
ՀՀ Ջրային Կոմիտեի Ջրօգտագործող ընկերություններում կատարվել է հիդրոտեխնիկական կառուցվածքների հիմնանորոգման աշխատանքներ, որի արդյունքում հնարավոր է դարձել ՀՏԿ-ները կահավորել հոսքաչափերով և մակարդակաչափերով։